HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բաղրամյան 26»-ը նախագահին վերադարձնելու հարցը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ 55 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը: Հիշեցնենք, որ այս փոփոխությամբ օրենքով ամրագրվում է, որ վարչապետի նստավայրը Հանրապետության հրապարակում է՝ Կառավարական տուն 1 հասցեում, իսկ նախագահի նստավայրը Մաշտոցի պողոտա 46 հասցեից տեղափոխվում է կրկին Բաղրամյան 26:

Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը: Վերջինիս խոսքով՝ վարչապետը իր լիազորությունները կարող է իրականացնել մեկ նստավայրի միջոցով, իսկ  պատմական նշանակություն ունեցող Բաղրամյան 26-ի շենքը պետք է վերադարձնել հանրապետության նախագահին, որը «փոփոխված Սահմանադրությամբ երկրի գլուխն է և սահմանադրություն ապահովող մարմինը»:

Նախագիծը վերջնական ընդունվելու համար պետք է երկրորդ ընթերցմամբ ևս քվեարկության դրվի: Արտահերթ նիստը գումարվել է կառավարության նախաձեռնությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter