
Ռուբինյանց փողոցի №4 շենքի դիմացի հատվածում գործող հետիոտնային անցումը կվերակառուցվի
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հետիոտնային շարժի անվտանգության բարձրացման նպատակով Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի №4 շենքի դիմացի հատվածում գործող հետիոտնային անցումը 2018թ. նոյեմբերի 21-ին կվերակառուցվի և կկազմակերպվի արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ կահավորված անհրաժեշտ ճանապարհային նշաններով ու գծանշումներով:
Ավելի վաղ «Հետք»-ը հոդված էր հրապարակել Ռուբինյանց փողոցի 2-4 շենքերի հարակից հետիոտնային անցումի վրա արձանագրված վրաերթերի, այդ թվում՝ մահվան ելքով, և դրանց պատճառների մասին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել