HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Մակեդոնիայի նախկին վարչապետը քաղաքական ապաստան է ստացել Հունգարիայում

Մակեդոնիայի նախին վարչապետ Նիկոլա Գրուևսկին, ով իր հայրենիքում երկու տարվա ազատազրկման է դատապարտվել, իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Հունգարիայի իշխանությունները իրեն քաղաքական ապաստան են տրամադրել:

Գրուևսկին մեկ շաբաթ առաջ է տեղափոխվել Բուդապեշտ, այն բանից հետո, երբ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նախկին վարչապետը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել ծառայողական դիրքի չարաշահմամբ 600 հազար դոլար արժողությամբ «Մերսեդես-Բենց» մակնիշի զրահապատ մեքենա ձեռք բերելու համար: Մեղադրյալը դատարանի որոշումից հետո սահմանված ժամկետում չի ներկայացել պատասխանատվության և փախչել է երկրից:

Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Օլիվեր Սպասովսկին Գրուևսկու փախուստի համար մեղադրել է մակեդոնական դատարանին: Ըստ արտգործնախարարի՝ դատավարական պրոցեսի ընթացքում «մի շարք հանցագործություններում մեղադրվող» Գրուևսկին պետք է կալանքի տակ լիներ:

Մակեդոնիայի արդարադատության նախարարությունը միջնորդություն է ներկայացրել Բուդապեշտին՝ Նիկոլա Գրուևսկուն արտահանձնելու վերաբերյալ: Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ընդգծել էր, որ Մակեդոնիան համարվում է Հունգարիայի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը, և Բուդապեշտը չի ցանկանում միջամտել ինքնիշխան պետությունների ներքին գործերին:

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը նոյեմբերի 16-ին հայտարարել էր, որ Նիկոլա Գրուևսկու շուրջ ստեղծված իրավիճակը չպետք է քաղաքականացնել, և Եվրամիության արտաքին քաղաքական ծառայությունը չի պատրաստվում մեկնաբանություններ անել:

Նիկոլա Գրուևսկին Մակեդոնիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2006-2016 թվականներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter