HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանն ընդունեց «Բաղրամյան 26»-ը նախագահին վերադարձնելու հարցը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը, ըստ որի «Բաղրամյան 26»-ը կրկին օրենքով ամրագրվելու է որպես նախագահի նստավայր։ Նախագիծն ընդունվեց 60 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայներով։

Փոփոխությամբ ամրագրվում է նաև, որ վարչապետի նստավայրը Հանրապետության հրապարակում է՝ Կառավարական տուն 1 հասցեում։ Փոփոխությունների հեղինակը կառավարությունն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter