HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցեղասպանությունը վերապրածներին կտրվի 25 հազ. դրամ ամենամսյա օգնություն

Այսօր տեղի ունեցած նիստում ՀՀ կառավարության որոշել է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին տալ 25 հազար դրամ ամենամսյա դրամական օգնություն' այն վճարելով յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակի հետ ընդհանուր գումարով։

Այսօր ընդունած մոտ մեկ տասնյակ որոշումներով կառավարությունը կանոնակարգել է կենսաթոշակների նշանակմանը, վերահաշվարկմանը, վճարմանն առնչվող հարաբերությունները' կատարելով 2011թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պահանջները և սահմանելով կենսաթոշակի նշանակման, աշխատանքային ստաժի հաշվարկման և բազմաթիվ այլ կարգեր և ցանկեր։

Որոշումներից մեկով սահմանվել է, որ կենսաթոշակի վճարման ցուցակները 5 տարվա փոխարեն պետք է պահպանվեն 10 տարի, ինչը հնարավորություն կտա կենսաթոշակի վճարման առնչությամբ ծագած խնդիրները կարգավորել նաև այդ ցուցակների օգնությամբ։

Մեկնաբանություններ (2)

Kis
Me qich ush chi?!
Գոհար, զինվորի մայր
Հետաքրքիր է` քանի? հոգի են մնացել...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter