HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքական ուժերի՝ տարիների ընթացքում ձեռք բերած անշարժ գույքը (ինֆոգրաֆիկա)

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գույքի ու եկամուտների հայտարարագրերից երևում է, որ այն կուսակցությունները, որոնք երկար տարիներ եղել են իշխանության կոալիցիայում, ձեռք են բերել նաև մեծ թվով անշարժ գույք՝ Հայաստանի ողջ տարածքում։ Հատկապես Հանրապետական կուսակցությունը և Հայ հեղափոխական դաշնակցությունն առիթը բաց չեն թողել Երևանի կենտրոնում և մարզկենտրոններում գտնվող մի շարք շենքեր ու հողեր սեփականաշնորհել՝ որպես միանձնյա սեփականություն։

real-estate-parties.png (38 KB)

Կուսակցություններին պատկանող կամ դրանց տնօրինության տակ գտնվող անշարժ գույքի և դրանց տեղանքի ուսումնասիրմամբ՝ կարելի է հասկանալ, թե տվյալ կուսակցությունն ինչ կապիտալ, ռեսուրսներ և հնարավորություններ է ձեռք բերել տարիների ընթացքում և թե ինչպես կարող է օգտագործել դրանք՝ ԱԺ ընտրություններին և առհասարակ։

Ընտրություններին մասնակցող քաղաքական 12 ուժերից միայն 6-ն են անշարժ գույք հայտարարագրել՝ ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» և «Մենք»։ Մնացած կուսակցություններն ու դաշինքները նշել են, որ չունեն շենք կամ հողատարածք։

«Հետք»-ի տվյալների լրագրության թիմը քարտեզագրել է քաղաքական ուժերի հայտարարագրած անշարժ գույքը՝ ըստ գտնվելու վայրի, գույքի տեսակի, սեփականության իրավունքի և մակերեսի։ Ձեր համայնքում քաղաքական կուսակցությունների կողմից տնօրինվող գույքին ծանոթանալու համար մոտեցրեք քարտեզը։ Սեղմելով ամեն շրջանակի վրա՝ կարող եք ծանոթանալ այդ գույքի տեսակին և տեսնել մակերեսի չափը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter