HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Տավուշի մարզի Դեբեդավան համայնքի դպրոցում աշակերտի դանակահարության դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է

Տավուշի մարզի Դեբեդավան համայնքում աշակերտի դանակահարության դեպքով քրեական գործի հարուցումը բողոքի բացակայության հիմքով մերժվել է:

Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնեցին ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին ոստիկանությունն ահազանգ էր ստացել դպրոցում աշակերտի դանակահարության դեպքի մասին: Ըստ հաղորդման՝  9-րդ դասարանի մի աշակերտ դանակահարել էր 11-րդ դասարանցուն:

Աշակերտը, որին դանակահարել են, վնասվածքներ է ստացել ոտքի շրջանում:

Դպրոցում շրջանառվող լուրերի համաձայն՝ աշակերտուհիներից մեկը, որն օրվա հերթապահն է եղել, 9-րդ դասարանի աշակերտից պահանջել է դասամիջոցի ընթացքում դուրս գալ դասարանից, որից հետո նրանց միջև վիճաբանություն է սկսվել: Աշակերտուհուն պաշտպանելու նպատակով նրանց է մոտեցել 11-րդ դասարանի աշակերտը, որից հետո երկու տղաների միջև վիճաբանությունը թեժացել է, ու նրանցից մեկը դանակ է կիրառել:

Դեպքի առթիվ հետաքննություն էր իրականացվում, նշանակվել էին անհրաժեշտ փորձաքննություններ: Նկատի ունենալով հանգամանքը, որ քրեական գործի հարուցումը բողոքի բացակայության հիմքով մերժման ենթակա է եղել, այսինքն՝  մասնավոր մեղադրանքի գործ է՝ կարելի է եզրակացնել, որ դանակահարված աշակերտի վնասվածքները եղել են թեթև կամ միջին ծանրության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter