HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզպետին դուր չի գալիս քարոզչական պաստառների առատությունը

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին դուր չի գալիս մարզում քարոզչական պաստառների առատությունը: Նա նկատում է, որ ավելի «քաոսային» վիճակում Էջմիածին քաղաքն է: Մարզպետի խոսքերով՝ վերջին մի քանի օրում այնքան շատ են քարոզչական բնույթի նյութեր փակցնում, որ մարզպետարանի ու համայնքապետարանների միջոցները չեն բավականացնում չնախատեսված վայրերում փակցված պաստառները հեռացնելուն:

Մարզպետն ասում է, որ փորձում են ընդամենը կանխել: Համբարձում Մաթևոսյանի խոսքով՝ շահարկումներից խուսափելու նպատակով քարոզարշավի ընթացքում որևէ թեկնածուի հետ չի հանդիպել, այդ թվում՝ իր ընկերների: Իսկ քարոզարշավից առաջ թեկնածուներին հորդորել է պատասխանատվություն ստանձնել փակցված պաստառները հեռացնելու համար:

«Այսօր քաղաքական ծրագրեր են առաջ քաշում, խոսում են ամեն ինչը լավ դարձնելու մասին, բայց պաստառներով արդեն իսկ սկսում են օրենք խախտել»,- ասում է Արմավիրի մարզպետը:

«Հետք»-ն անդրադարձել էր Էջմիածնում ստեղծված անվերահսկելի իրավիճակին: Թեկնածուները կամ նրանց կողմնակիցները քարոզչանյութերը զանգվածաբար փակցնում են բազմաբնակարան շենքերին, Մայր Աթոռի այգու պարիսպներին, ճանապարհներին տեղադրված արագաչափերի վրա և այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter