HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քոչարյանի պաշտպանները կմիջնորդեն հետազոտել Մարտի 1-ի մի տեսանյութ. ըստ նրանց՝ ցուցարարներից մեկը կրակում է ոստիկանների ուղղությամբ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստին նրա պաշտպանները պատրաստվում են միջնորդել, որպեսզի դատարանում հետազոտվի մի տեսանյութ, որում, ըստ պաշտպանների երևում է թե, ինչպես է 2008 թվականի մարտի 1-ին ցուցարարներից մեկը կրակել ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ: Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Նշենք, որ այսօր արդեն 5-րդ օրն է, որ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, քննում է Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործը:

Դատարանում արդեն իսկ ներկայացվել են Քոչարյանին առաջին ատյանի դատարանի կողմից կալանավորելու դեմ տարված բողոքները, և Դատախազությունն ավարտին է հասցրել բողոքում ներկայացրած հանգամանքների առնչությամբ իր առարկությունները:

Բացի վերը նշված միջնորդությունից Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են նաև միջնորդել դատարանին դիմել Սահմանադրական դատարան՝ Քոչարյանին մեղսագրվող քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածր սահմանադրականության հարցը որոշելու համար: Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Քոչարյանն ազատ է արձակվել: Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

Նոյեմբերի 27-ից Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, քննում է Քոչարյանի խափանման միջոցի հարցը:

Քոչարյանն այս պահին ազատության մեջ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter