
Խորհրդարանը կրկին քվորում չունի
Խորհրդարանն այսօր, ինչպես և երեկ, չունի քվորում աշխատանքները սկսելու համար: Նիստը վարող ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, տեսնելով դահլիճում գտնվող ներկաների թվաքանակն, ասաց.
«Փորձառություն ունենք, պետք է գրանցվենք ու սպասենք, որ չորս ժամում կարողանանք հավաքագրել այդքան գործընկերներ»,- ասաց Բաբլոյանը:
12:15-ի դրությամբ նիստին գրանցվել է 14 պատգամավոր:
Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ պատգամավորները կարող են գրանցվել նիստը սկսվելուց հետո մինչև 4 ժամվա ընթացքում:
Հիշեցնենք, որ օրակարգում այլ հարցերի հետ ընդգրկված են նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանին՝ պատգամավորական անձեռմխելիությունից զրկելուն և նրա նկատմամբ քրեական գործ հարուցելուն գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել