
Հայաստանի միջազգային պահուստները հոկտեմբերի վերջին կազմել են 2 մլրդ 83 մլն դոլար
Այս տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ՝ Հայաստանի համախառն միջազգային պահուստները կազմել են 2 մլրդ 83 մլն ԱՄՆ դոլար։ Սեպտեմբերի համեմատ՝ երկրի միջազգային պահուստները նվազել են մոտ 66.5 մլն դոլարով կամ 3%-ով։ Այս մասին են վկայում կենտրոնական բանկի հրապարակած տվյալները։
Տարեսկզբի համեմատ՝ անկումն ավելի մեծ է. դեկտեմբերի վերջի համեմատ միջազգային պահուստները նվազել են շուրջ 231 մլն դոլարով կամ 10%-ով։
Հայաստանի միջազգային պահուստները գրեթե ամբողջությամբ արտարժույթով են, իսկ ոսկի կամ այլ պահուստային ակտիվներ չկան։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 6 մլրդ 724 մլն դոլար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել