HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձնահյուսի տակ մնացած 5 պայմանագրային զինծառայողներից մեկը մահացել է

Երեկ՝ ժամը 17.30-ի սահմաններում, Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ են մնացել հինգ պայմանագրային զինծառայողներ:

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում չորս պայմանագրային զինծառայողներին նույն օրը հաջողվել է դուրս բերել ձնահյուսից: Հայտնաբերված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.00-ի սահմաններում, հայտնաբերվել է ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Սամվելի Քարամյանի դին (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2016թ.-ից, Սիսիանի զ/կ):

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

«Պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Հայկ Քարամյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- գրված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter