
Փիթեր Թյորնլի․ Սպիտակի երկրաշարժը վավերագրող ամերիկացի լուսանկարիչը
Գլխավոր լուսանկարում ամերիկացի վավերագրող լուսանկարիչ, լրագրող Փիթեր Թյորնլին է (Peter Turnley)՝ 1988 թվականի աղետալի երկրաշարժից փրկված սպիտակցի աղջնակի հետ։
Թյորնլիի լուսանկարներում մարդն է՝ որպես իրավիճակի զոհ, որպես աշխարհաքաղաքական իրադարձությունների եւ աղետների հետեւանքի կրող։ Թյորնլին իր մասնագիտական գործունեության ընթացքում եղել է ավելի քան 90 երկրում, դարձել կարեւորագույն իրադարձությունների դիտողն ու վավերագրողը, «Newsweek»-ը իր պատմության ընթացքում 43 անգամ որպես շապիկ օգտագործել է Փիթերի հեղինակած լուսանկարները։
1986 թվականից սկսած Թյորնլին լուսանկարել է Խորհրդային երկրներում տեղի ունեցող իրադարձությունները, խորհրդային քաղաքացուն, ապա մեծ տերության անկումն ու հետխորհրդային սոցիալ-տնտեսական ճգնաժամը։
1988 թվականին Թյորլին մեկնում է Հայաստան՝ վավերագրելով աղետալի երկրաշարժը, այցելում Սպիտակ եւ Լենինական (Գյումրի)։ Ստորեւ ներկայացնում ենք Թյորնլիի՝ 1988 թվականի լուսանկարները, որոնք ընդգրկում են աղետի հիմնական գոտիները։ Այս շարքը 1989թ-ին արժանացել է Լուսանկարիչների միջազգային կազմակերպության երկրորդ մրցանակին («World press photo», News Feature, Second prize stories):
Լուսանկարների ենթագրերը՝ Փիթեր Թյորնլիի։
![]() |
![]() |
Սպիտակ, 1988թ․ |
Սպիտակ, 1988թ․ |
Հ․Գ․ Լուսանկարների աղբյուրը՝ worldpressphoto.org, peterturnley.com
Մեկնաբանել