
«Ժամանակը» պետք է 550 հազար դրամ վճարի և հերքում տպագրի
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ալեքսեյ Սուքոյանը հրապարակեց «Գլենդել Հիլզ» ընկերությունն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի գործով վճիռը: Դատարանը մասնակի բավարարեց «Գլենդել Հիլզ»-ի պահանջը: Համաձայն վճռի՝ «Ժամանակ» օրաթերթից հօգուտ հայցվորի պետք է բռնագանձվի 200 հազար դրամ՝ զրպարտության համար, 300 հազար դրամ՝ փաստաբանական ծառայությունների համար, 10 և 40 հազար դրամ' պետական վճարների համար: «Ժամանակ» օրաթերթը պետք է նաև հերքի 2010 թվականի օգոստոսի 26-ին հրապարակած «1000 դոլար լռության դիմաց» հոդվածը:
Հիշեցնենք, որ «Գլենդել Հիլզ»-ը պահանջում էր թերթից բռնագանձել 2 մլն դրամ զրպարտության համար, ինչպես նաև 500 հազար դրամ' դատական ծախսերի համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել