HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրությունները լուսաբանելու են 70 հայաստանյան և 32 օտարերկրյա լրատվամիջոցներ

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրված են 70 հայաստանյան և 32 օտարերկրյա լրատվամիջոցներ: Այս մասին նշված է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Հավատարմագրված հայաստանյան լրատվամիջոցներից ամենամեծ թվով ներկայացուցիչներն ունեն asparez.am-ը՝  301, «Հետքը»՝ 58, haynews.am-ը՝ 40, «Ասպարեզ» շաբաթաթերթը, Հանրային և «Շանթ» հեռուստաընկերությունները՝ 34-ական, «Ազատություն» ռադիոկայանը՝ 28: Ամբողջ ցանկը կարող եք կարդալ այստեղ

Օտարերկրա լրատվամիջոցներից քվեարկությունը լուսաբանելու են «Reuters», «Deutsche Welle», «Associated Press», «BBC», «Agence France-Presse» և այլ հայտնի գործակալություններ ու լրատվամիջոցներ: Ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ

Հիշեցնենք, որ «Հետքի» լրագրողներն ընտրությունները լուսաբանելու են Հայաստանի ամբողջ տարածքում՝ Երևանում և 10 մարզերում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter