
9/16 ՏԸՀ անդամը շփոթությամբ ստորագրել էր «Հետքի» լրագրողի անվան դիմաց
Երեւանի Կենտրոն վարչական շրջանի 9/16 տեղամասում ժամը 9:50-ի դրությամբ 1667 ընտրողից քվեարկել է 50 ընտրող: Մարդկանց պասիվությունը ՏԸՀ նախագահ Արեն Մանուկյանը պայմանավորում է եղանակային պայմաններով:
9:40-ի սահմաններում քվեարկությանը մասնակցող «Հետքի» լրագրողը պարզեց, որ իր անվան դիմաց շփոթությամբ ստորագրել է ՏԸՀ հանձնաժողովի անդամներից մեկը, ով նույնպես ընդգրկված էր գրանցման վայրից դուրս քվեարկող ընտրողների ցուցակում: Սակայն հանձնաժողովի նախագահի միջամտությամբ լրագրողը կարողացավ կատարել իր ընտրությունը:
Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել