Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են
Հայաստանում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են:
Ընտրություններում առաջադրվել է 11 կուսակցություն և կուսակցությունների դաշինք` ՀՀԿ, «ՔՈ», ՀՅԴ, «Իմ քայլը», Լուսավոր Հայաստան, Քրիստոնե-ժողովրդական վերածնունդ, Ազգային առաջընթաց, «Մենք», ՕԵԿ, Սասնա ծռեր, ԲՀԿ: Արտահերթ
Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվում են չփոփոխված Ընտրական օրենսգրքով:
2018 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից կառավարության որոշմամբ ընտրությունների կազմակերպման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվել է 2 միլիարդ 707 միլիոն 144 հազար 200 դրամ։
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակվեցին երբ նոյեմբերի 1-ին Խորհրդարանը երկրորդ անգամ վարչապետի թեկնածու չընտրեց: Ըստ Սահմանադրության՝ վարչապետի թեկնածուի երկու անգամ չընտրվելու դեպքում խորհրդարանն իրավունքի ուժով արձակվում է, սակայն շարունակում է իր լիազորությունների կատարումը՝ մինչ նոր խորհրդարանի ձևավորում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել