HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

ԲՀԿ-ի աջակից «Միացյալ առաջնորդների պալատ» ՀԿ-ի անդամները մի քանի հոգով են ներկայանում ընտրատեղամասեր

Արարատի մարզի Արտաշատ քաղաքի 12/3 ընտրատեղամասում պասիվություն է։ 1732 դիտորդից ժամը 10:20-ի դրությամբ ընտրությանը մասնակցել են 61-ը։

Արձանագրություններում գրանցված միակ խախտումը կապված է դիտորդների հետ։

«Ասպարեզ» ակումբի դիտորդը նկատել էր, թե ինչպես են ԲՀԿ հովանո ներքո գործող «Միացյալ առաջնորդների պալատ» ՀԿ-ի երկու դիտորդներ միաժամանակ գտնվում են նույն ընտրատեղամասում։ Հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ-ական Նորայր Խորենյանի պնդմամբ՝ երկրորդ դիտորդը գտնվում էր դահլիճից դուրս, սակայն ինչպես ներկայացնում էր «Ասպարեզ» ակումբի դիտորդը,  չէր պահպանում 50 մետր շառավիղը։ Հանձնաժողովի նախագահի եւ դիտորդի միջեւ խոսակցության ընթացքում հայտնվեց «Միացյալ առաջնորդների պալատի» երրորդ դիտորդը եւ ասաց. « Որ ընտրատեղամաս այցելում եմ,  հայտնում են, որ իրենց մոտ արդեն մարդ կա գրանցված, ի՞նչ անեմ»։  

Հիշեցնենք, որ «Հետք»-ի` դիտորդական կազմակերպությունների մասին հրապարակման մեջ նշվում էր, որ «Միացյալ առաջնորդների պալատ» ՀԿ-ն գրանցված է ՀՀ երիտասարդական խորհրդարանի ԲՀԿ խմբակցության քարտուղար Լիաննա Մանուկյանի բնակության հասցեում, ինչպես նաեւ ՀԿ-ի ֆեյսբուքյան էջերը «նվիրված» են ԲՀԿ գործունեությանը։

Արարատի մարզի 5-րդ ընտրատարածքում առաջադրված թեկնածուների մեջ է «Իմ քայլը» դաշինքից առաջադրված Արարատի մարզպետի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը, փոխմարզպետի պաշտոնակատար Տիգրան Պարսիլյանը, մարզպետի խորհրդական Միրզախանյան Լիլիթը, ԱԺ նախկին պատգամավոր ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանը, «Մենք» դաշինքից առաջադրված «Վեդի ալկո» ՓԲԸ-ի նախագահ Մանվել Ղազարյանը, ՕԵԿ-ից առաջադրված նախկին պատգամավոր Իշխան Խաչատրյանը, ԲՀԿ-ից առաջադրված նախկին պատգամավոր Կարինե Պողոսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter