HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Առինջ գյուղի 29/27 ընտրատեղամասում տարեց մարդը երկու անգամ նույն անձնագիրն է ներկայացրել. ոստիկանությունն ընտրատեղամասում է

Առինջ գյուղի 29/27 ընտրական տեղամասում տարեց ամուսինները եկել են ընտրության և հայտնվել ընտրատեղամասի այն սենյակում, որտեղ ոստիկանությունն է աշխատում:

Մեզ հետ զրույցում ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Լևոն Սարգսյանը պատմեց, որ տարեց ամուսինը՝ Գրիշա Աբրահամյանը, կնոջ հետ եկել է քվեարկության, իր անձնագիրը ներկայացրել, մասնակցել քվեարկությանն, ապա ցանկացել հանձնաժողովի անդամներին ներկայացնել նաև կնոջ անձնագիրը, որպեսզի վերջինս ևս գրանցվի ու մասնակցի քվեարկությանը:

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ Գրիշա Աբրահամյանը կնոջ անձնագիրը ներկայացնելու փոխարեն սխալմամբ երկրորդ անգամ իր անձնագիրն է ներկայացրել, և սարքն ազդանշան է տվել:

Արդյունքում հանձնաժողովի նախագահը, սահմանված կարգի համաձայն, ոստիկանություն է հրավիրել, քանի որ անկախ հանգամանքներից՝ տեղի ունեցած դեպքը կրկնակի քվեարկության փորձ է համարվում:

Հետաքննիչներն այս պահին ընտրատեղամասում են, տարեց ամուսնուց ու կնոջից բացատրություններ են վերցնում:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter