
Չիվայի գյուղապետարանը կիրակի օրը բաց է. տեղամասում հերթապահող ոստիկաններին սենյակ են հատկացրել այստեղ
Վայոց ձորի Չիվա գյուղի 36/12 ընտրատեղամասում հերթապահություն իրականացնող ոստիկանների համար տրամադրվել է գյուղապետարանի սենյակներից մեկը: Արդյունքում ոչ աշխատանքային այս օրը գյուղապետարանը բաց է, որտեղ քաղաքացիական հագուստով մարդիկ են ելումուտ անում: Չնայած դրան՝ ընդհանուր շենքում, որտեղ տեղակայված են գյուղապետարանը եւ դահլիճը (քվեարկությունն իրականացվում է այստեղ), կան նաեւ այլ կազմակերպությունների (օրինակ՝ փոստ, բուժկետ) հատկացված սենյակներ, որոնց մուտքը գյուղապետարանի հետ կապ չունի:
Տեղական ՀԿ-ներից մեկի զբաղեցրած սենյակներից մեկն էլ, որի մուտքը ակումբի մուտքի հարեւանությամբ է, հատկացվել է հանձնաժողովի այն անդամներին, որոնք հանգստանում են:
Լուսանկարում՝ գյուղապետարանի մուտքը (Հակոբ Պողոսյան)
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել