
«Հետքի» հարցմանը մասնակցածների 74 %-ից կաշառք են պահանջել
«Հետքն» իր նոր գործարկված կայքում առցանց (օն-լայն) հարցումներ է անցկացնում' պարզելու համար ընթերցողների վերաբերմունքը և կարծիքը հասարակությանը հուզող տարբեր խնդիրների վերաբերյալ:
Ապրիլի 13-ից մինչ այսօր ընթերցողները պատասխանում էին հետևյալ հարցին. «Երբևէ կաշառք պահանջե՞լ են ձեզնից»:
Հարցմանը մասնակցել է 972 մարդ: Նրանց 74 %-ը դրական է պատասխանել հարցին, 22 %-ը' բացասական: Եվս 4 %-ը չի կարողացել պատասխանել հարցին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել