HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ վստահված անձը ոչ ակտիվ մասնակցությունը պայմանավորում է ճնշումների բացակայությամբ

Եղեգնաձորի 36/01 ընտրատեղամասում ժամը 18:00-ի դրությամբ 1972 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 879-ը: Հանձնաժողովի նախագահ Մարատ Ներսիսյանը նշում է, որ չի կարող բացատրել, թե ինչով է պայմանավորված ոչ ակտիվ մասնակցությունը: Նրա փոխանցմամբ՝ մինչ այդ պահը որևէ միջադեպ, խախտում կամ ցուցակային անճշտություն չի գրանցվել:

ՀՅԴ վստահված անձ Արթուր Հայրապետյանի խոսքով՝ քվեարկությունն ընթացել է շատ հանգիստ, առանց արտառոց միջադեպերի, ուղղորդումների: Նշում է, որ նախկինում որպես վստահված անձ մասնակցել է ընտրություններին և նման ընտրություն դեռ չի տեսել: Ոչ ակտիվ մասնակցությունը բացատրում է այն հանգամանքով, որ ճնշումներ ու վերահսկողություն չկա: Նախկինում, ըստ Հայրապետյանի, պետական հաստատությունների աշխատակիցներին ստիպում էին, որ մինչև առավոտյան ժամը 10-ը գնան քվեարկության, մի մասին էլ մեքենաներով էին տանում, որ քվեարկեն: Այս անգամ, ըստ վստահված անձի, նաև ընտրակաշառքի դեպք չկա:

«Պետական կառույցների ճնշումը շատ մեծ էր նախորդ ընտրություններին, մարդկանց ստիպում էին ախով-վախով գնալ քվեարկության, մեկն էլ ես էի, որ այդ պատճառով դուրս եկա աշխատանքից»,- նշում է ՀՅԴ վստահված անձը:

Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter