
ԿԸՀ-ն հրապարակել է նախնական արդյունքները. «Իմ քայլը»` 70,43 %, ԲՀԿ` 8,27 %, «Լուսավոր Հայաստան»` 6,27%
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ամփոփել է 2010 տեղամասերի արդյունքները և հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալները: Այդպիսով` «Իմ քայլը» հավաքել է 70,43%, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 8,27%, «Լուսավոր Հայաստսն» կուսակցությունը` 6,37 % քվե:
Մյուս կուսակցությունները չեն հաղթահարել 5%-ի շեմը, հետևաբար՝ խորհրդարանում ներկայացված չեն լինի:
Հաջորդում են Հանրապետական կուսակցությունը՝ 4, 70% և Հ.Յ.Դաշնակցությունը՝ 3,89 % քվե: Մնացածները հավաքել են 2 % և պակաս քվե:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել