HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Հատուկ քննչական ծառայությունը նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ այլ մանրամասներ կհայտնեն ավելի ուշ:

Իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր սկսել և հետաձգել է նախկին փոխվարչապետի խափանման միջոցի գործով նիստը, և այն կշարունակվի վաղը:

Նշենք, որ ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ 2008 թվականի փետրվարի 28-ից մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա քննության է առնվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի՝ «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործը:

Ըստ ՀՔԾ-ի՝ նպատակ ունենալով խոչընդոտել տվյալ գործով սահմանադրական արդարադատության իրականացմանը՝ Արմեն Գևորգյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2008 թվականի մարտի սկզբներին, մինչև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից տվյալ գործով որոշում կայացնելը, ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի մոտ է ուղարկել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում աշխատող վերջինիս եղբորը, ում կարգադրել է փոխանցել, որ անհրաժեշտ է կայացնել ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու մասին որոշում:

Նշենք, որ մինչ այս պահը Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter