HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քննիչ Միքայել Զադոյանի և փաստաբան Գայանե Գալոյանի վերաբերյալ ԱԱԾ-ում հաղորդում տված անձի ցուցմունքներում էական հակասություններ կան

Քննչական կոմիտեի Էրեբունու քննչական բաժնի քննիչ Միքայել Զադոյանի, փաստաբան Գայանե Գալոյանի և քաղաքացի Բաբկեն Գասպարյանի մասնակցությամբ կաշառքի վերաբերյալ գործով դատարանը հրապարակեց Գասպարյանի նախաքննական ցուցմունքները: Վերջինիս՝ դատարանում և նախաքննության ընթացքում տված ցուցմունքներում էական հակասություններ կան:

Նշենք, որ Գասպարյանը ևս այս գործով ամբաստանալի կարգավիճակ ունի: Վերջինս ԱԱԾ-ին հայտնել է, որ որդու մասնակցությամբ գործի շրջանակներում փաստաբան Գայանե Գալոյանի միջոցով  3000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել Էրեբունու քննչական բաժնում:

Հաղորդումից հետո ամբաստանյալի աթոռին է հայտնվել հենց ինքը՝ Բաբկեն Գասպարյանը, որդու գործով քննիչ Միքայել Զադոյանը, փաստաբան Գայանե Գալոյանն ու Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի արդեն նախկին տեղակալ Բունիաթ Եղիազարյանն, ում  վերաբերյալ գործը քննվում է անջատված՝ առաջին ատյանի դատարանի մեկ այլ դատավորի վարույթում:

Ըստ գործի նյութերի՝ Սոս Գասպարյանին վերագրված 112-րդ հոդվածով նախատեսված արարքը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր հարված հասցնելը, պետք է վերաորակվեր քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման և որդին նման նպայմաններում պետք է ազատ արձակվեր, ինչը, ակայն չի արվել:

Հաղորդում տալուց հետո ԱԱԾ-ն  Գասպարյանի մասնակցությամբ օպերատիվ հետախուզական միջոցառում է իրականացրել. Գասպարյանը այցելել է Գայանե Գալոյանի աշխատասենյակ, ինչպես նաև հանդիպել Միքայել Զադոյանին ու որդու գործի վերաբերյալ պարզաբանումներ պահանջել  վերջիններից, և այս ամենը տեսանկարահանվել է:

Նախորդ դատական նիստին տված ցուցմունքում Գասպարյանն ասել է, որ հուզական վիճակում է գնացել ԱԱԾ ու կաշառքի վերաբերյալ հաղորդումը տվել, քանի որ որդին, փաստորեն, ազատության մեջ չէր հայտնվել, ընտանիքի անդամների հետ ինքը որոշակի տարաձայնություններ ուներ՝ կապված  որդու գործով ստեղծված իրավիճակի հետ: Միայել Զադոյանի պաշտպան Հրանտ Անանյանը Գասպարյանին հարց ուղղեց, թե արդյոք ԱԱԾ-ում հաղորդում տալիս նա առաջանորդվե՞լ է զգացմունքներով ու ենթադրություններով, սակայն  Գասպարյանն այս հարցին չպատասխանեց: Մեղադրող դատախազ Արա Մնացաականյանը հայտարարության տեսքով դատարանին հիշեցրեց, որ նախորդ դատական նիստին ցուցմունք տալիս  Գասպարյանն  ասել է, որ ինքն ԱԱԾ-ում տված հաղորդման մեջ ճշմարտությունն է հայտնել:

Նշենք, որ դատարանում և նախաքննության ընթացքում ցուցմունքներ տալիս Գասպարյանը հայտնել է, որ ինքը գնացել է Էրեբունու քննչական աժին, հանդիպել Միքայել Զադոյանին, ապա նրանից վերցրել Գայանե  Գալոյանի հետախոսահամարն ու եկել Գալոյանին տեսնելու, որից հետո Գալոյանը դուրս է եկել աշխատասենյակից, ապա որոշ ժամանակ անց վերադառնալով՝ հայտնել, որ գործի համար 3000 ԱՄՆ դոլար գումար են պահանջում:

Դատավոր Մեսրոպ Մակյանը Գապարյանին հարց ուղղեց, թե, ըստ նրա՝ Գալոյանն ո՞ւր էր գնացել, և ի պատասխան Գասպարյանը նշեց, որ իր տպավորությամբ՝ գնացել էր գործի շուրջ պայմանավորվելու, Գասպարյանը , սակայն չնշեց, որ Գալոյանը կոնկերտ Զադոյանի հետ պայմանավորվելու էր գնացել: Գասպարյանը դատարանում ցուցմունք տալիս մի քանի անգամ ասաց, որ  ինքը գումարը տվել է Գայանե Գալոյանին և անձամբ չի տեսել այն Միքայել Զադոյանին տալիս:

Օպերատիվ հետախուզական միջոցառման ժամանակ արված տեսանկարահանման ժամանակ, սակայն, Գասպարյանը, խոսելով որդու գործի մասին,  ըստ դատավոր Մեսրոպ Մակյանի, Միքայել Զադոյանին հարցնում է թե «սենց ո՞նց կլինի, բերինք տվինք»: Դատավորը Գասպարյանին հարց ուղղեց՝ եթե հստակ չգիտեր, որ Զադոյանը գումար է վերցրել, ապա ի՞նչ բարոյական իրավունք ուներ նրան պահանջատիրաան տոնով դիմելու, ինչին Գասպարյանը հստակ պատասխան չտվեց: Վերջինս պարբերաբար կրկնում էր, որ Միքայել  Զադոյանն իրեն ասել է, որ լավ կլինի:

Նշենք, որ թեև դատարանում Գասպարյանը Միքայել  Զադոյանի հասցեին ուղիղ մեղադրանքներ չհնչեցրեց, նախաքննական ցուցմունքներում ասել է, որ ինքը Միքայել Զադոյանին  կաշառք է առաջարկել և վերջինս համաձայնել է, ապա կանչել է քննչական բաժնի պետի տեղակալին, վերջինս ևս խոստացել է օգնել որդուն:

Ստացվում է, որ դատարանում տված ցուցմունքում Գասպարյանը Միքայել Զադոյանի և Բունիաթ Եղազարյանի վերաբերյալ իր նախկինում տված ցուցմունքներին հակասող ցուցմունք է հայտնում:

Նշենք, որ Գասպարյանի որդին`Սոս Գասպարյանն, ում գործի  համար, ըստ մեղադրանքի կաշառքը տրվել է, վերջերս ազատ է արձակվել:

Գասպարյանի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին, որի ընթացքում վերջինիս դատաքննական ու նախաքննական ցուցմուքններում եղած հակասությունների վերաբերյալ կողմերը հարցեր կուղղեն:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter