HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանը փակող ջավախքցիները հանդիպել են Վալերիյ Օսիպյանին և տեղակալին

Երեկ հայ-վրացական սահմանի Բավրայի անցակետի մոտ միջպետական ճանապարհը փակող ջավախքցի երիտասարդներն այսօր հանդիպել են ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին և նրա տեղակալ Աղասի Կիրակոսյանին:  

Ինչպես «Հետք»-ին պատմեցին ներկաները, Վալերիյ Օսիպյանին և տեղակալ Կիրակոսյանին ներկայացրել են իրենց մտահոգությունները սահմանին բերման ենթարկվող ջավախքցիների վերաբերյալ, նշել են, որ այս պահին 10 հոգի բերման ենթարկված կա և 300 հոգի հետախուզման մեջ է: Սակայն խնդիրն այսքանով չի սահմանափակվում, քանի որ խոսքը 1000-ին հասնող ջավախքցիների մասին է:

«Մենք առաջարկել ենք փակել հին էջը և նոր էջ բացել»,- հայտնեց ներկաներից Անդրանիկ Կարսլյանը:

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մանրամասնորեն ծանոթացել է երիտասարդների խնդրին, խոստացել է դրական լուծում տալ իր տիրույթում գտնվող հարցերին և երկուշաբթի երիտասարդներին պատասխան տալ: Իսկ մինչ այդ ջավախքցի երիտասարդները խոստացել են քայլեր չձեռնարկել: Սակայն եթե հարցին դրական լուծում չտրվի, հանդիպելու են նաև կառավարության ներկայացուցիչներին, այդ թվում՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Հիշեցնենք, որ երեկ Ջավախքի մի խումբ երիտասարդներ վրաց-հայկական սահմանի Բավրայի անցակետի մոտ մի քանի ժամով փակել էին հայ-վրացական սահմանը: Նրանք պահանջում էին հանդիպում ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter