HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յուլիա Գրիգորյանց

Աստղավարդ. Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների թերապիայի կենտրոնը բազմաթիվ խոչընդոտների է հանդիպում

Սա պատմություն է մի կնոջ երազանքի մասին՝ Հայաստանում ստեղծել հատուկ կենտրոն հաշմանդամություն ունեցող երեխաների համար, մի վայր, որտեղ նրանք կկարողանան ստանալ պրոֆեսիոնալ ֆիզիոթերապևտիկ և հոգեբանական աջակցություն:

Սա Մելանյա Եփրեմյանի երազանքն է, ով 18 տարի առաջ հայտնվեց շատ դրամատիկ իրավիճակում, երբ իր երկվորյակ թոռները ծնվեցին ֆիզիկական հաշմանդամությամբ:

Այսօր նա Աստղավարդ թերապիայի կենտրոնի ղեկավարն է, որը գտնվում է Երևանից 176 կմ հեռավորության վրա՝ Վարդենիսում, որը ժամանակին գործարաններով հարուստ, բարգավաճ և ակտիվ քաղաք է եղել և կարողացել է իր հազարավոր բնակիչներին աշխատանքով ապահովել: Այսօր այն վերածվել է մեռած գոտու՝ լքված գործարաններով և տեղահանված բնակչությամբ: Այն նախկին Խորհրդային Միության բազմաթիվ «ուրվական» քաղաքներից մեկն է, որտեղ մարդիկ ամեն օր գոյության կռիվ են մղում:

Մելանյան ունի ութ աշխատող, որոնք ամսական 52 եվրոյի չափով համեստ աշխատավարձ են ստանում և թերապևտիկ ծառայություններ մատուցում ոչ միայն իրենց քաղաքի, այլև մոտակա գյուղերի երեխաներին: Կենտրոնն արդեն 15 տարեկան է, բայց Մելանյայի ուղին հեշտ չի եղել: Նույնիսկ հիմա նա անընդհատ հանդիպում է լուրջ խոչընդոտների, ինչպիսին է, օրինակ, ձմռանը ջեռուցման բացակայությունը:

Երկու տարի առաջ մի աջակցի շնորհիվ կենտրոնում կարողացան նոր ջեռուցման համակարգ տեղադրել, բայց ցավոք դեռ չեն կարողանում օգտագործել այն, քանի որ պետությունը հրաժարվում է վճարել իրենց ծախսերը: Փոխարենն օգտագործում են փոքր էլեկտրական տաքացուցիչներ՝ տեղափոխելով դրանք մի սենյակից մյուսը:

Չնայած այս ամենին՝ կենտրոնը շարունակում է իր կարևոր աշխատանքը: Տարածաշրջանից հաշմանդամություն ունեցող ավելի քան 20 երեխա կանոնավոր այցելում է կենտրոն: Այս երեխաներից շատերի համար իրենց տներից դուրս գալն արդեն իսկ մեծ գործ է, հատկապես հաշմանդամություն ունենալու հանգամանքով պայմանավորված, ինչն էլ շատ հաճախ պահում է նրանց տանը:

Մի կին քայլում է դեպի Աստղավարդ՝ Վարդենիս քաղաքում գտնվող հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոն (գլխավոր լուսանկար)

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter