HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վերաքննիչ դատարանը մերժել է «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով բողոքը

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Չիլինգարյանի, դեկտեմբերի 14-ին մերժել է «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով բողոքը: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք, որ երկրորդ նախագահ Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի դիմել է դատարան՝ Փաշինյանի հրապարակայնորեն արտահայտած հետևյալ խոսքի համար. «... կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը։ Ասում է` անձեռնմխելի է։ Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի։ Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ»։ Այդ որտե՞ղ է այդպես գրած ...»։
Քոչարյանը վերը նշված արտահայտությունը համարում է իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող և դատարանից պահանջում է պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հրապարակային ներողություն խնդրել:
Հայցի շրջանակներում Քոչարյանի պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել նաև հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, մասնավորապես՝  պաշտպանական կողմը միջնորդել է մինչև գործի ավարտը Քոչարյանի վերաբերյալ հրապարակային արտահայտություններ չանել, սակայն առաջին ատյանի դատարանն այս միջնորդությունը մերժել էր: Դրանից հետո որոշումը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter