HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտարարվել են «Ճամպրուկ 2018» լրագրողական մրցույթի 9 հաղթողները

2018թ. դեկտեմբերի 17-ին, «Ճամպրուկ 2018» միգրացիայի ոլորտում անցկացվող ամենամյա լրագրողական մրցույթի մրցանակաբաշխությանը 9 լրագրող արժանացել է մրցանակի՝ միգրացիայի ոլորտում գերազանց լուսաբանման համար:

Մրցույթն անցկացվել է Հայաստանում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի գրասենյակի նախաձեռնությամբ և Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ու «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ:

Հաղթողների աշխատանքներն առանձնացել են միգրացիոն ոլորտի խնդիրների ու հնարավորությունների փաստարկված և անկողմնակալ լուսաբանմամբ: «Ճամպրուկ 2018» լրագրողական մրցույթին մասկանցության հնարավորություն է տրվել ՀՀ բոլոր մարզերում և մայրաքաղաքում գործող ԶԼՄ ներկայացուցիչներին ու անկախ լրագրողներին։ Առաջարկվել է ներկայացնել միգրացիայի և սահմանների կառավարման, ապաստանի, ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի և վերաինտեգրման վերաբերյալ 2018 թ. ընթացքում հեռարձակված հեռուստառադիոհաղորդումներ, տպագիր ու առցանց մամուլում տեղ գտած հրապարակումներ:

«Ճամպրուկ 2018» լրագրողական մրցույթի հիմնական նպատակն է Երևանում և Հայաստանի մարզերում միգրացիային և սահմանների կառավարմանն առնչվող խնդիրների վերհանումն ու լուսաբանումը, առօրյա կյանքում դրանց ազդեցության ներկայացումը, վերհանված խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացումն ու լրագրողական աշխատանքի խրախուսումը:

Բացման խոսքով հանդես էին եկել Հայաստանում ՄՔՄՄԿ գրասենյակի ղեկավար պրն Կարել Հոֆսթրան, միգրացիոն ծառայության պետ պրն Արմեն Ղազարյանը և Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ տիկին Աննա-Կարին Օսթը: Ժյուրին, որի կազմում էին ոլորտի փորձառու մասնագետներ Դավիթ Ալավերդյանը, Գեղամ Վարդանյանը, Վախթանգ Մարգարյանը և Աննա Սաթյանը, գնահատել են 58 նյութ: Ոճային, կառուցվածքային և բովանդակային չափանիշների համաձայն որոշվել է մրցանակներ շնորհել առցանց/տպագիր մամուլ, ռադիո, մուլտիմեդիա, ֆոտո, ինտեգրման և վերաինտեգրման լավագույն պատմություն անվանակարգերի համար: Այս տարի հեռուստալրագրություն անվանակարգում հաղթող չի սահմանվել:

Լավագույն տպագիր հոդված միգրացիոն խնդիրների վերաբերյալ. Արմինե Ավետիսյան, ՕՍ Մեդիա Հայաստանի սեզոնային երեխաները

Լավագույն ռադիոռեպորտաժ միգրացիոն խնդիրների վերաբերյալ, Աննա Նազարյան, Հանրային ռադիո, շարքի համար (1,2,3):

Լավագույն մուլտիմեդիա ռեպորտաժ միգրացիոն խնդիրների վերաբերյալ. Անի Հովհաննիսյան, Սարո Բաղդասարյան, (Հետք), Ռիմա Ղարիբյան (JNews) Խոպանչի. ում են նրանք թողնում տանը 

Լավագույն ֆոտոռեպորտաժ միգրացիոն խնդիրների վերաբերյալ Վաղինակ Ղազարյան, 4plus, Առանց հենարան 

Լավագույն հաջողված պատմություն ինտեգրման վերաբերյալ. Նազիկ Արմենակյան,  Ձյունաշող. հիշողության բեկորներ Ադրբեջանից 

Լավագույն հաջողված պատմություն վերաինտեգրման վերաբերյալ. Անի Գասպարյան, Ծաղկին հող է պետք.վերադարձ Շվոյցարիայից 5 տարի անց 

Հատուկ մրցանակ շնորհվել է Անահիտ Հարությունյանին. Մեդիամաքս գործակալությունից , «Իրինան՝ սարերում կորած Դարիկի «բուրժուա» տիրուհին», նյութի համար:

Հայաստանում ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը հատուկ մրցանակներ հանձնեցին Փիրուզա Մուսաելյանին Արարատ հեռուիստաընկերությունից տեղահանված սիրիահայերի մասին շարքի համար և Քրիստինե Բոյաջյանին «Հայրենադարձ երեխաները՝ դպրոցում ուսուցիչներն ու ծնողները խնդիրների լուծման նույն ճանապարհն են տեսնում»աշխատանքի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter