HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լուսավոր Հայաստանը» ԱԺ երրորդ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը

«Ազգային Ժողովի երրորդ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում Լուսավոր Հայաստան խմբակցությունը կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ցուցակով պատգամավոր ընտրված Անի Սամսոնյանը:

Նշենք, որ ըստ Սահմանադրության 104-րդ հոդվածի 1-ին կետի՝ Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Նախօրեին, ընտրությունների արդյունքներով մեծամասնություն ստացած «Իմ քայլը» դաշինքը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր Արարատ Միրզոյանի, իսկ փոխնախագահների պաշտոնում Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի թեկնածությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter