Բողոքի ակցիա Էջմիածնում՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման (թարմացվող)
14։45
Այս պահին անկառավարելի իրավիճակ է Երևան-Էջմիածին ավտոճանապարհին` Զվարթնոց թաղամասի շենքերի մոտ: Քաղաքացիները փակել են ավտոճանապարհը, և տարածքում մոտ 100 ավտոմեքենա է կուտակվել, այդ թվում` բեռնատարներ: Քաղաքացիներն ավտոմեքենաներից իջնում են և ոտքով շարունակում ճանապարհը:

Հնարավոր չէ մտնել Էջմիածին: Հիշեցնենք, որ երեկվանից էջմիածինցիները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու որոշման:
Տարածքում հսկողություն են իրականացնում նաև ոստիկաններ, որոնք դիտորդի դերում են: Մի կին ուշանում էր ինքնաթիռի թռիչքից, ոստիկաններին խնդրում էր ճանապարհ տալ, սակայն նրան արձագանքող չեղավ: Տիկնոջ համար ճանապարհ բացեցին ակտիվիստ քաղաքացիները:
Շտապօգնության ավտոմեքենաները ևս դժվարությամբ են հաղթահարում արգելքը:
13։30
Այսօր վաղ առավոտից փակ են Էջմիածին մտնող ճանապարհները: Քաղաքի կենտրոնական ճանապարհները ևս փակվել են քաղաքացիների կողմից: Վերջիններս բողոքում են պաշտոնաթող գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավոր փոխարինելու որոշման դեմ:

Մի խումբ քաղաքացիներ, փակելով ճանապարհները, պահանջում են, որ Մանվել Գրիգորյանը Էջմիածին չմտնի:
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան, երբ Մանվել Գրիգորյանի ազատման լուրը տարածվեց, էջմիածինցիները դարձյալ փակել էին ճանապարհները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել