HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդի համայնքի ավագանին ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով Ալավերդու պատկերասրահի շենքի կարգավիճակի արդարացի լուծում

Հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ավագանու անդամների և համայնքի ղեկավարի առաջարկությունները, հաշվի առնելով ՀՀ ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի Թումանյան 44 (նախկին Կախոյան 7) հասցեում գտնվող, անհատույց օգտագործման իրավունքով զբաղեցրած 119,2 քմ մակերեսով տարածքն ազատելու մասին «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի ծանուցումը՝ համայնքի ավագանին որոշել է ուղերձ հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Ուղերձում ավագանին Նիկոլ Փաշինյանին հայտնել է. «Ալավերդի քաղաքի Թումանյան 44 շենքում տասնամյակներ շարունակ գործել է Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղը՝ զբաղեցնելով շենքն ամբողջությամբ, իսկ 2009թ.-ից նույն շենքից անհատույց օգտագործման իրավունքով զբաղեցրել է 119.2 քմ մակերեսով տարածքՆշված իրավիճակում պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղը գտնվում է փակման շեմին: Դիմելով Ձեզ և ելնելով վերոգրյալից` համայնքի ավագանին ակնկալում է ՀՀ կառավարության 1997թ.-ի մարտի 14-ի N51 որոշմամբ Ալավերդի համայնքի սեփականության գույքի ցանկում սահմանված Կախոյան 7 (ներկայում Թումանյան 44) հասցեում գտնվող պատկերասրահի շենքի կարգավիճակի արդարացի լուծում»,- նշվել է ուղերձում:

Դեկտեմբերի 25-ին ավագանու նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղերձը քննարկելիս Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը ավագանուն հայտնեց՝ ամեն ինչ անելու են, որ պատկերասրահը չփակվի: Ս. Խեչումյանի խոսքով՝ մինչև օրս պատկերասրահին իր կողմից այլ տարածք չի հատկացվել զուտ այն պատճառով, որ չի ուզեցել պատկերասրահը իր սեփական տարածքից դուրս գա:

«Պատկերասրահի տնօրենին ասել ենք, որ մենք պատրաստ ենք պատկերասրահի շահերը պաշտպանել: Դրանից հետո հանդիպել եմ Լոռու մարզպետին: Այժմ «Հետք»-ի հոդվածի նյութերն ուսումնասիրվում է ոստիկանությունում: Հիմա պետք է հասկանանք՝ հոդվածի նյութերով քրեական գործ հարուցվում է, թե՝ ոչ: Դատարանի 1999 ապրիլի 24-ի վճռում չի երևում, որ պատկերասրահի շենքը Քաղառի սեփականությունն է: Կհարուցվի քրեական գործ, դատարանը կքննարկի խնդիրը: Չի հարուցվի, մենք՝ քաղաքապետարանով և ավագանիով կդիմենք դատարան»,- նշեց Սասուն Խեչումյանը: Հիմա ուղերձը պատրաստ է, որն ընդունվեց միաձայն:

Հիշեցնենք, որ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանման տեղեկատվության համաձայն` Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանը 1999թ.-ի ապրիլի 23-ի որոշումով` համայնքի սեփականության գույք Ալավերդու պատկերասրահի շենքի սեփականության իրավունքը Քաղառի չմարված վարկային պարտքի դիմաց, որպես խանութ՝ հանձնել է «Հայէկոնոմբանկի» Ալավերդու մասնաճյուղին: Դատարանի այս որոշման և Ալավերդու քաղաքապետ Կարեն Եսայանի 1999թ.-ի օգոստոսի 24-ի 145 որոշման համաձայն` 1999թ.-ի սեպտեմբերի 29-ին պատկերասրահի շենքը՝ որպես խանութ, պետական գրանցում է ստացել «Հայէկոնոմբանկ» Թումանյանի մասնաճյուղի անվամբ:

Քաղաքապետ Կարեն Եսայանի 145 որոշումը «Հայէկոնոմբանկ»-ի Թումանյանի մասնաճյուղին մշտական օգտագործման իրավունքով 700 քմ հողատարածք վերահատկացնելու մասին է: Այն չէր կարող հիմք հանդիսանալ  պատկերասրահի շենքը Քաղառի վարկի դիմաց, որպես խանութ, «Հայէկոնոմբանկ»-ի անունով պետական գրանցում ստանալու համար: Հետագայում 2005թ.-ին Ալավերդու քաղաքապետ Սարիբեկ Օհանյանի 2005թ.-ի սեպտեմբերի 28-ի թիվ 271-Ա որոշման համաձայն՝ պատկերասրահի շենքը Կադաստրի կոմիտեի Լոռու մարզի ստորաբաժանման կողմից վերագրանցվել է որպես բանկ՝ «Հայէկոնոմբանկ»-ի Թումանյանի մասնաճյուղի անվամբ: Այդ ժամանակվանից էլ պատկերասրահը իր շենքում հայտնվել է կենվորի կարգավիճակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter