HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանները ևս  մասնակի բողոքարկել են նրա վերաբերյալ  առաջին ատյանի դատարանի որոշումը

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանները մասնակի բողոքարկել են նրա վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Փաստաբանի խոսքով` դատարանը գտել է, որ  Գևորգյանին մեղսագրվող երկու հոդվածների՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանադակելու և պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպքում առկա չէ հիմնավոր կասկած, որ նա կատարել է իրեն վերագրվող արարքները, սակայն նրան մեղսագրվող 190-րդ հոդվածի՝ փողերի լվացման դեպքում արձանագրել է, որ հիմնավոր կասկածն այն  մասին, որ Գևորգյանը կատարել է իրեն վերագրվող արարքն, առկա է, բայց չկան նրան կալանավորելու հիմքեր:

Այս վերջին հանգամանքն է, որը Գևորգյանի պաշտպանական կողմը վիճարկում է:

«Մենք Վերաքննիչ բողոք ենք ներկայացրել` դատարանից խնդրելով փոփոխել  առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունը՝ կապված Քրեական օրենսգրքի  190 հոդվածի հետ և  կայացվող նոր դատական ակտով հաստատված համարել հանգամանքը, որ առկա չէ հիմնավոր կասկած առ այն, որ Արմեն Գևորգյանը  կատարել է Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով իրեն մեղսագրվող արարքը»,-   ասաց  Էրիկ Ալեքսանյանը:

Նշենք, ո ր Դատախազությունը ևս բողոքարկել է Արմեն Գևորգյանի կալանքի միջնորդության վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը: Երկու կողմերի բողոքներն էլ ստացվել են Վերաքննիչ դատարան, սակայն նիստի օր դեռևս  նշանակված չէ:

Հիշեցնենք, որ  դեկտեմբերի 14-ին Ե րևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի,  մերժել է  նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:

Դեկտեմբերի 11-ին Արմեն Գևորգյանին երեք նոր մեղադրանք էր առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ և սահմանադրական կարգը տապալելուն օժանդակել, և  նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter