HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Համայնքապետը չի ճանաչու՞մ իր պատգամավորին

ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե Ոսկեվազի համայնքապետ Հայկ Հովհաննիսյանը իրականում տեղեկացված չէ, որ իրենց պատգամավորը ոչ թե ինքն է, այլ Լյովա Խաչատրյանը:

«Ոսկեվազը նոր է մտել իմ տարածքի մեջ, մինչ այդ ես չեմ եղել այնտեղի պատգամավորը: Ի՞նչ անեմ, գնամ այնտե՞ղ էլ պատգամավորություն անեմ, որ ինձ տեսնեին»,-ասում է Խաչիկ Մանոկյանը:

Այնուհետեւ պատգամավորը հավելեց, որ ինքն անպայման առաջադրվելու է թիվ 15 ընտրատարածքում: Հարցին, թե ՀՀԿ-ն սատարելու՞ է իրեն, Խաչիկ Մանուկյանը պատասխանեց. «Չգիտեմ, ՀՀԿ-ին հարցրեք»:

Նշենք, որ Ոսկեվազի համայնքապետ Հայկ Հովհաննիսյանը «Հետքին» ասել էր, թե իրենց պատգամավորին տեսել է միայն ընտրության օրը, եւ դրանից հետո հանդիպումներ չեն եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter