HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաջարանի կոմբինատում ստուգումները կավարտվեն հունվարի 21-ին

Սեպտեմբերի 10-ից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում անցկացվող ստուգումները կավարտվեն այս ամսի 21-ին: Ստուգումներն ընդգրկելու են և՛ ընդերքին, և՛ բնապահպանությանն առնչվող հարցեր: Այս մասին մեզ հայտնել է տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:

Նրա փոխանցմամբ՝ ստուգումներն ավարտելուց հետո 10 աշխատանքային օրում ամփոփվելու են արդյունքները, ինչից հետո ԶՊՄԿ-ին է ներկայացվելու ստուգման ակտի նախագիծը: 5 աշխատանքային օրվա ընթացքում ընկերությունը կարող է ներկայացնել առարկություններ, որից հետո տեսչական մարմինը կազմելու է ստուգման վերջնական ակտը:

Հարցին, թե արդյոք հրապարակվելու են ստուգման արդյունքները, Արթուր Գրիգորյանը պատասխանեց, որ միայն վերջնական ակտը կազմելուց հետո կարող են հրապարակել տեղեկություններ, եթե դրանք չպարունակեն առևտրային գաղտնիք:

Լուսանկարը՝ miningmetal.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter