HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյանի գրավի միջնորդությունը քննող դատավորը բավարարել է իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի, բավարարեց Ռոբերտ Քոչարյանի գործով քննիչ Հրաչ Մուշեղյանի և դատախազների կողմից իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Այս մասին լրագրողներին հայտնեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը: Պաշտպանական կողմը դեռևս չի ստացել որոշումը: 

Հիշեցնենք, որ երեկ քննիչն ու դատախազը Քոչարյանի գրավի միջնորդության քննության ժամանակ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին, և վերջինս հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Բանն այն է որ Նելլի Բաղդասարյանն ավելի վաղ «Մարտի 1-ի գործով» քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննության շրջանակներում ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ մտերիմ հարաբերություններ ունի նրա հետ, ուստի դատախազությունն ու քննչական մարմինը գտնում են, որ այսպիսով Քոչարյանի գործով ևս դատավորը պետք է ինքնաբացարկ հայտներ:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Քոչարյանն ազատ է արձակվել:

Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության: Դեկտեմբերի 7-ին դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, որոշել էր ուժի մեջ թողնել Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ 1-ին ատյանի դատարանի որոշումը, որից հետո Քոչարյանը կալանավորվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter