HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենայի վրա թքել ու հեղուկ են լցրել. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի հանձնարարությամբ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան վնասելու առերևույթ դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Նշենք, որ քիչ առաջ Արսեն Մկրտչյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է իր մեքենայի լուսանկարները: Դրա վրա առկա են ինչ-որ հետքեր: Մեզ հետ զրույցում Արսեն Մկրտչյանն ասաց, որ երբ ինքը մեքենայի մեջ է եղել, դատարանի դիմաց, ցուցարարները դրա վրա ինչ-որ հեղուկ են լցրել: Փաստաբանը մեքենայի ներսից նկարել է այդ ամենը:

Բացի այդ ՝ այսօր դատարանի դիմաց հավաքված ցուցարարներից մեկը թքել է փաստաբանի մեքենայի վրա:

Հիշեցնենք, որ այսօր դատարանում քննվում էր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դեմ Դատախազության բողոքը, որը հետաձգվեց, նիստի ավարտից հետո դատարանի դիմաց հավաքված ցուցարարները, ընդառաջ գալով Արսեն Մկրտչյանին, սկսեցին նրան մեղադրել գումարի համար Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու, ինչպես նաև այն բանի մեջ, որ լրագրողների հետ զրույցում իրենց թափթփուկ է անվանել: Մկրտչյանը, սակայն, լրագրողների հետ զրույցում ցուցարարների հասցեին նման արտահայտություն չի արել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter