HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում նախատեսվում է պիկետ՝ ընդդեմ ռուս զինծառայողների շարունակական հանցագործությունների

Գյումրիում 2015թ-ի հունվարի 12-ին տեղի ունեցած Ավետիսյանների 7 անձից բաղկացած ընտանիքի արյունոտ սպանդից անցել է 4 տարի: Ավետիսյանների սպանության համար մեղադրվող 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունն այդպես էլ չտվեց մի շարք հարցերի պատասխաններ՝ առավելապես սպանության դրդապատճառների վերաբերյալ: 2018թ-ի դեկտեմբերին պայմանագրային զինծառայող Ռազգիլդյաեւի կողմից դաժանաբար ծեծված 57-ամյա Ջուլիետա Ղազարյանը մահացավ հիվանդանոցում: Հանրության շրջանում արմատացած կարծիք կա, որ ամբողջությամբ չի բացահայտվել Ավետիսյանների ու չի բացահայտվելու Ջուլիետա Ղազարյանի սպանության գործերը:

Այսօր` կեսօրին, նախատեսվում է բողոքի հավաք Գյումրիում տեղակայված ռուսական զորամասերից մեկի հարեւանությամբ՝ ռուս զինծառայողների շարունակվող հանցագործությունների դեմ: Պիկետի կազմակերպիչ Լեւոն Բարսեղյանի տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշվում է.

«1999 թվականից ի վեր ռուսաստանյան 102 ռազմաբազայի ծառայողների հանցագործությունների պատճառով սպանվել կամ զոհվել են Հայաստանի 12 քաղաքացի եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 14 քաղաքացի, բացի այդ զորամասերի տարածքներից դուրս տեղի են ունեցել ՌԴ զինծառայողների մասնակցությամբ մեկ տասնյակից ավելի այլ հանցագործություններ: Նյութական վնասի հանրագումարը դժվար է հաշվել:  

Նախկինում եւ այժմ, չնայած ՀՀ եւ ՌԴ իշխանություններին, ՌԴ ռազմաբազային եւ հյուպատոսարանին հղված բողոքը, բազմաթիվ հրապարակային կոչերն ու պահանջները՝ դրության կարգավորման եւ արմատական կանխարգելման միջոցառումներ կամ գործողություններ չեն իրականացվել: Բանը բանավոր խոստումներից այն կողմ չի անցել: Այսպես շարունակվելու դեպքում, ակնհայտ է, որ ունենալու ենք նոր զոհեր, տուժողներ եւ կրելու ենք նորանոր նյութական վնասներ»:

Բողոք-հավաքի նպատակն է մեկ անգամ եւս իշխանությունների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա եւ լուծման ուղիների շուրջ ծավալել քննարկումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter