HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Հույսերի և խոստումների իրականացման և ամենօրյա աշխատանքի փուլ է». մեկնարկել են 7-րդ գումարման խորհրդարանի աշխատանքները

Մեկնարկել են յոթերորդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները: Նիստը վարում է տարիքով ամենաավագ պատգամավորը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Կնյազ Հասանովը: Նիստին ներկա են հանրապետության նախագահը, Ամենայն Հայոց կաթողիկոսը և կառավարության անդամները:

Կաթողիկոսը ելույթով հանդես եկավ, որից հետո Տերունական աղոթքը հնչեց: Նիստին ներկա է նաև նախորդ խորհրդարանի ամենաշատ բացակայող պատգամավորը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, վերջինս մինչ նիստի մեկնարկը լրագրողներին խոստացավ, որ գրանցվելուց հետո կպատասխանի լրագրողների բոլոր հարցերին: Ապա ելույթով հանդես եկավ նախագահ Արմեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ նոր Հայաստան կառուցելու համար լուրջ բարեփոխումներ պետք է լինեն տարբեր ոլորտներում: Նախագահ Սարգսյանը շնորհավորեց նորընտիր պատգամավորներին.

«Այժմ հույսերի և խոստումների իրականացման և ամենօրյա աշխատանքի փուլ է, հարգելի պատգամավորներ, դուք ստացել ենք լայն հնարավորություններ՝ կյանքի կոչելու թավշյա հեղափոխության գաղափարները և արդարացնելու հասարակության սպասելիքները»,-ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter