HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ Հաշվեքննիչ հանձնաժողովը ձևավորվեց

Նորընտիր խորհրդարանը շարունակում է իր աշխատանքները, նիստը վարող Կնյազ Հասանովն անուն առ անուն ներկայացրեց պատգամավորներին, ապա պատգամավորները գրանցվեցին: Պատգամավորների գրանցումը մեկ անգամից չստացվեց. երկու անգամ գրանցվելու փորձերից հետո ոչ բոլորը կարողացան գրանցվել, որից հետո Հասանովն առաջարկեց քարտուղարությանը գրանցել նրանց, ովքեր չեն կարողացել:

Խորհրդարանը Հաշվիչ հանձնախումբ ձևավորելուց առաջ 20 րոպեով ընդմիջեց աշխատանքները: Վարման կարգով ընդմիջում խնդրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ասելով, որ հանձնախումբ ձևավորելուց առաջ պետք է քննարկեն հանձնաժողովի անդամների թեկնածուներին: Նիստը վարող Կնյազ Հասանովն ասաց, որ հանձնախումբը կանոնակարգ-օրենքի համաձայն պետք է բաղկացած լինի 7 անդամներից, որից 5-ը՝ իշխող «Իմ քայլը» դաշինքից, և մեկական անդամներ՝ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցություններից: ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ մինչև նիստ գումարելը կարիք կլինի կառուցվածքը քննարկել: Մարուքյանի խոսքով՝ երեկ երեկոյան այդ հարցը քննարկել են, և առաջարկ է եղել, որ ընդդիմությանը մեկական ներկայացուցչի փոխարեն տրամադրվի 2-ական ներկայացուցիչ, և 3-ը լինեն իշխող դաշինքից:

«Եթե մեր մեկ ներկայացուցիչը բացակայի, մենք այդ քվեարկությունը վստահելի չենք համարի: Եթե «Իմ քայլի» համար երեք ներկայացուցիչը խնդիրն է, կարող ենք նրանց վերապահել 5 ներկայացուցիչ, երկուական էլ ընդդիմությունից»,- ասաց Մարուքյանը:

ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը հաստատեց, որ նման քննարկում եղել է:

««Իմ քայլը» դաշինքը պատրաստ է գնալ նման հանգուցալուծման և ձևավորել ոչ թե մանդատների համամասնությամբ, այլ ընդդիմությանը մեկական տեղ զիջի իր մանդատներից, եթե իրավունքի ուժով հնարավոր է, մենք խնդիր չենք տեսնում»,- ասաց Միրզոյանը:

Ընդմիջումից հետո հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց, ըստ այդմ՝ «Իմ քայլը» կունենա 5 անդամ, ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն՝ 1-ական: Տեղեկացնենք, որ հանձնաժողովներում պատգամավորների թիվը ըստ Դոնթի բանաձևի հաշվարկվուն է պատգամավորների թվի համամասնությամբ: Ըստ այդմ, եթե իշխող ուժը ընդդիմությանը երկու տեղ զիջեր, կխախտվեր ԱԺ կանոնակարգ-օրենքը:

Կնյազ Հասանովը ներկայացրեց հանձնաժողովի՝ խմբակցությունների ներկայացրած թեկնածուներին: «Իմ քայլը»՝ Վահագն Հովակիմյան, Արփինե Դավոյան, Սիսակ Գաբրիելյան, Քրիստինե Պողոսյան, Մարիա Կարապետյան, ԼՀԿ՝ Աննա Կոստանյան, ԲՀԿ՝ Շաքե Իսայան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter