
Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվեց խորհրդարանի նախագահ
131 կողմ, 0 դեմ ձայներով Արարատ Միրզոյանն ընտրվեց ԱԺ նախագահ: Հաշվեքննիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները, ըստ որի ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 132-ը և մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանին վստահության համար: Միրզոյանն ասաց, որ չափազանց պարտավորեցնող է նման քվե ստանալը, ապա մոտեցավ խմբակցությունների ղեկավարներին և շնորհակալություն հայտնեց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել