
Մարտի 1-ի գործով Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել
Մարտի 1-ի գործի շրջանակներում Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին տեղեկությունը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը:
Ենթադրվում է, որ նրան առաջադրվել է մեղադրանք սահմանադրական կարգի տապալման համար, սակայն պաշտոնապես այն դեռ չի հաստատվել։
Օհանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել