HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

8 հանձնաժողով կնախագահի «Իմ քայլը», 2-ը՝ ԲՀԿ-ն, 1-ը՝ ԼՀԿ-ն

Խորհրդարանում շարունակում են քննարկել մշտական հանձնաժողովների կազմավորման հարցը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ընդմիջմանը քաղաքական ուժերի հետ խորհրդակցել են, և ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների հարցում համաձայնության հանգել: Միրզոյանի խոսքով՝ ութ հանձնաժողով կնախագահի «Իմ քայլը» դաշինքը, 2 հանձնաժողով՝ ԲՀԿ-ն և 1 հանձնաժողով՝ ԼՀԿ-ն:

«Ունենք համաձայնություն թե որ հանձնաժողովի նախագահի առաջադրման իրավունքը որ խմբակցությանն է պատկանում»,- ասաց Արարատ Միրզոյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացրեց այն հանձնաժողովները, որոնց նախագահությունը տրվելու է իշխող ուժին: Դրանք են՝ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով (նախագահի թեկնածու Նարեկ Զեյնալյան), արտաքին հարաբերությունների հանձնաժողով (նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյան), գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով (նախագահի թեկնածու Մխիթար Հայրապետյան), եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (նախագահի թեկնածու Արման Եղոյան), պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով (նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյան), պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով (նախագահի թեկնածու Վլադիմիր Վարդանյան), տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մշտական հարցերի հանձնաժողով (նախագահի թեկնածու Վարազդատ Կարապետյան) և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով (նախագահի թեկնածու Բաբկեն Թունյան):

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ներկայացրեց իրենց թեկնածուներին. մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողով (նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյան), տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (նախագահի թեկնածու Միքայել Մելքումյան):

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ներկայացրեց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի իրենց թեկնածուին՝ Մանե Թանդիլյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter