Մարդկանց տեղեկություն տալու պարտավորություն ունեն ոչ միայն պետական մարմինները, այլեւ հանրային նշանակության մասնավոր ընկերությունները` համաձայն նոյեմբերի 15-ին ուժի մեջ մտած «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի:
«13 տարի մշակում ենք այս այգին: Քարքարոտ տարածք էր , տանջվեցինք, բայց հրաշալի այգի դարձավ: Հիմա խլում են մեզնից: Մկրտիչ Առաքելյանը եկավ, տհաճ խոսքերով պահանջեց գրություն տանք, որ հրաժարվում ենք մեր հողամասից: Ասացինք` ոչ մեկին չենք տա մեր այգին: