Հայտնի կավատ էջմիածնեցի Մարիետա Մուսայելյանի աղջիկները հիմնականում հաճախում են «Սայկլոն» ( «Cyclon the C lub») դիսկոտեկը:
Հունվարի 17-ին ամերիկահայ բարերաներ Ջորջ եւ Քերոլայն Նաջարյաններն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության որոշման դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով
Հայաստանի վարած կոմպլեմենտար քաղաքականությունը երբեք քիչ թե շատ մտածող հային չի դադարել զարմացնելուց կամ զայրացնելուց, բայց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի վերջին այցի ժամանակ, տարիներ շարունակ վարված այդ քաղաքականության սնանկությունը...
Բնակարանային ֆոնդը յուրաքանչյուր պետության հարստությունն է: Սակայն բնակարանային ֆոնդի պահպանության հարցերին պետական կառույցների պատասխանատու օղակները, տեղական ինքնակառավարման մարմինները մատների արանքով են նայում։
Եթե որեւէ մեկն ուզում է որսալ ՀՀ Կարմիր գրքում գրանցված հայկական մուֆլոն, բեզոարյան այծ կամ արջ, կարող է դիմել «Սաֆարի ինտերնացիոնալ» կազմակերպությանը։
Մուրացկանության հակառակը ողորմածությունն է: Ավելի ճիշտ ողորմածությունը բարի կամքի ճիչն է, որի մուտացիան դարձավ մուրացկանություն, քանի որ փոխվեցին եւ ողորմացողները եւ նրանք, ովքեր կարիք ունեն ողորմածության: