Երինջը ծանր շնչում էր: Քթանցքներից ու կիսաբաց աղոտ աչքերից հոսում էր: Եթե չլիներ ծանր շնչառությունը, կարելի էր կարծել, թե կովը սատկած է: Վաղ առավոտ էր: Գյուղացիներն անցնում էին բահերով՝ իրենց բոստանների համար ջուր կապելու, նայում էին ընկած կովին...