«Հետքի» լրագրողը հայնտում է, որ քիչ առաջ սողանքի վայր ժամանեցին փրկարարները, բայց ոչինչ չեն կարող անել, որովհետև հողը դեռևս սահում է, բեռնատար մեքենաները կարող են վտանգվել:
Վարչապետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ: Համապատասխան ծառայություններն ուղղված են դեպքի վայր: Հանգամանքները ճշտվում են: Ձեռնարկվում են բոլոր միջոցները սողանքի գոտում հայտնված ավտոմեքենաների ուղևորներին օգնություն ցուցաբերելու նպատակով:...
Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածում` 25-րդ կմ-ի վրա 150 մետր երկարությամբ սողանք է տեղի ունեցել: Հետքի լրագրողը դեպքի վայրից հայտնում է, որ սողանքի տարածքում մեքենաներ են մնացել, սակայն թե քանի մեքենա է մնացել, կան զոհեր, թե ոչ, դեռևս հայտնի չէ:
Փրկարարական կամ վերականգնողական աշխատանքները խիստ դժվարանում են, կամ գրեթե անհնարին են, քանի որ փլուզումը դեռ շարունակվում է: Դեպքի վայր են ժամանել նաև ՊՆ ստորաբաժանումները՝ օգնություն ցուցաբերելու նպատակով: