Այս տարի մեր՝ ձիերիս տարին է: Շնորհավոր բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող այս տարի ձեզ առաջ սլացնի ձիերի եռյակը, ում անունն է Հաջոություն, Առողջություն և Սեր: Այդ եռյակը ձեզ միշտ կտանի ճիշտ ճանապարհով, որի անունն է Երջանկություն:
Նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:
Ձմեռ պապերն ու նրանց ուրախ ընկերները Հատիսի գագաթին այսօր ցերեկը Նոր տարին նշելու գլխավոր փորձն արեցին:
Մինչ պաշտոնյաների կանայք իրենց խոհանոցներում կոկորդիլոսի ու ապխտած ընձուղտի մսի «զարդարանքով» են զբաղված Արմավիրի մարզի Աղավնատուն եւ հարակից մի քանի համայնքներում ապրող կանայք դույլերով ջրի տեղափոխման հարցեր են լուծում, որ գոնե հավի ազդր կարողանան...
Մայր Աթոռի բակում արեւածաղիկ վաճառող Անահիտ տատին գրեթե բոլորն են ճանաչում: Նա արդեն 4-5 տարի է` ամառ, թե ձմեռ, նույն գործին է: