Վարույթն իրականցնող մարմինը դիմում է մեր համաքաղաքացիներին՝ եթե կան անձինք, ովքեր տուժել են «Թայմ Թրավել Քլաբ» ՍՊԸ տնօրենի գործողությունների արդյունքում, խնդրում ենք դիմել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին
Հարգարժան ՀՌԱՀ նախագահ, տեղեկացնեմ, որ փաստացի Հայաստանում կա 60,000 եզդի ժողովուրդ, այդ Դուք ե՞րբ այդ 60.000-ի կարծիքը հարցրիք, որ մի հատ էլ նման եզրահանգման եք եկել:
Օդային կապի հաստատումից եւ Քրդստանում հյուպատոսություն բացելուց առաջնահերթ շահելու են այն հայ գործարարները, որոնք զբաղվում են ծխախոտի ու խմիչքի արտադրությամբ:
Այսպիսով, բժիշկների համաձայնեցված ապօրինությունների շղթային միացել են նաեւ քննչական մարմինները։ Նպատակը մեկն է․ կոծկել 6-ամյա երեխայի ճակատագրական վիրահատության իրական պատճառները։
Այսօր տեղի ունեցավ Մեծ Այրում համայնքի ավագանու նիստը, որտեղ ավագանու 4 անդամներից 3-ը` Պապիկ Առուշանյանը, Սամվել Միրզոյանը և գյուղի դպրոցի տնօրեն Սոֆյա Այվազյանը հաստատեցին Մեծ Այրումի վարչական տարածքում գտնվող 12.1 հա գյուղատնտեսական հողի նշանակության...
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել Տավուշի մարզպետարանին 2015թ. առաջին եռամսյակում հատկացնել մոտ 6.5 մլն դրամ:
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է կանոնակարգել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստան ներմուծվող դեղերի շրջանառությունը:
«Մհեր Մկրտչյան» թանգարանին նվիրաբերված երկու դիմանկարների Գյումրու քաղաքապետարան տեղափոխվելը գուցե աննկատ մնար, եթե Ֆրունզիկին (Մհեր Մկրտչյան) պատկերող յուղաներկ գործերից մեկի ճակատագրով համառորեն չհետաքրքրվեր frunzik.com կայքի համակարգող, ծնունդով...
Սկսվեց իմ գործով՝ ռեժիմը ընդդեմ Հայկ Կյուրեղյանի, դատավարությունը, որն ընթանում է առանց ամբաստանյալի, այսինքն առանց իմ մասնակցության և առանց օրենքով նախատեսված կարգով իմ կողմից տրված համաձայնությամբ նշանակված պաշտպանի:
Նախարարը տնօրենին դարձրել է գնումների գործընթացի գլխավոր հերոս:
Արարատ քաղաքի բնակչուհի Գայանե Հովհանյանը երկրորդ տարին է փորձում է պարզել, թե ինչ է իրականում տեղի ունեցել 2013թ. հուլիսի 25-ին և 26-ին, երբ հայրը՝ Գյանջիրով Հովհանյանը, տուն չի վերադարձել, նրան գտել են ծառից կախված տնից 3 կմ հեռավորության վրա: «Հետքը»...
Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Գեղարքունիքի մարզում երկրաբանական ուսումնասիրություններ կկատարվեն Ծարասարի ոսկու արմատական հանքերակման շրջանում: ՀՀ բնապահպանության նախարարությունն արդեն դրական եզրակացություն է տվել «Ինթերնեյշնլ գոլդ» ընկերության փորձաքննության ներկայացրած...
Ասյօր կկայանա առաջին չվերթը Բաղդադ-Երևան-Էրբիլ (Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք) ուղղությամբ, որը կիրականացնի «Իրաքյան ավիաուղիներ» ավիաընկերությունը:
Տարօրինակ իրարանցում է «Նուբարաշենի» կլոր գերեզմանոցում՝ ցմահնների հարկաբաժնում: Բոլորը իրար են խառնվել: Նայում եմ «վալչոկից». լվանում են երկաթե դուռ, ճաղ, լուսամուտ, հատակ, ամեն ծակ ու ծուկ, վերանորոգում չաշխատող լուսարձակները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: