Քննության գնահատականները հայտնի կդառնան 5-րդ օրը, իսկ մինչ այդ քննական օրվա երկրորդ կեսին Գնահատման և թեստավորման կենտրոնը կհրապարակի թեստերն ու ճիշտ պատասխանները: Բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու:
Բանգկոկի քաղաքային իշխանության որոշմամբ՝ այսօրվանից հասարակական տրանսպորտը մեկ շաբաթ կլինի անվճար։ Այս քայլով փորձ է արվում կրճատել տրանսպորտային հոսքը քաղաքի փողոցներում
Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 25-ին՝ ժամը 24.00-ից մինչև հունվարի 26-ը՝ ժամը 06.00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը:
Հունվարի 25-ի ցերեկը, 26-30-ին առանց տեղումների եղանակ է սպասվում : Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վրկ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։